Կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը վատանում է: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Ըստ ԱՀԿ ղեկավարի, «իրավիճակն անկասկած ավելի վատ է այն վայրերում, որտեղ պատվաստանյութերի քիչ քանակություն կա», բայց համաճարակը «ոչ մի տեղ չի ավարտվել»:
«Անցյալ շաբաթը եղավ չորրորդ անընդմեջ շաբաթը, երբ աշխարհում ավելացավ COVID-19-ի դեպքերի թիվը», ասել է ԱՀԿ տնօրենը: «Այս աճը արձանագրվել է ԱՀԿ բոլոր [վեց] շրջաններում, բացի մեկից: Տասը շաբաթվա անկումից հետո մահացությունը նույնպես աճել է», ասել է նա:
Գեբրեյեսուսի համաձայն, կորոնավիրուսի խիստ վարակիչ դելտա տարբերակը հավանաբար շուտով գերիշխող կլինի: Այն այժմ առկա է մոտ 104 երկրներում։