Թուրքիան ակնկալում է, որ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի վեցերորդ փուլը կանցկացվի հնարավորինս շուտ: Այդ մասին երկուշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը:
«Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով 16-րդ հանդիպման շրջանակներում Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հետ շփումների ընթացքում մանրամասն քննարկվեցին հումանիտար իրավիճակին վերաբերող քաղաքական գործընթացներն ու իրադարձությունները: Մենք շեշտեցինք Սիրիայի համար մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը, ինչպես նաև մատնանշեցինք Իդլիբում հրադադարի ռեժիմի խախտումները: Մենք նաև հույս հայտնեցինք, որ Սահմանադրական հանձնաժողովի վեցերորդ փուլը պետք է անցկացվի հնարավորինս շուտ`քաղաքական գործընթացն առաջ տանելու համար: Մենք ակնկալում ենք, որ [Սիրիայի նախագահ Բաշար Ասադի] վարչակազմը կգործի Կոմիտեի կանոններին ու սկզբունքներին համապատասխան», ասել է գործակալության զրուցակիցը: