Սպիտակ տան մամուլի ծառայության համաձայն, լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, արդյոք Ռուսաստանի Դաշնության համար որևէ հետևանքներ կարող են լինել, եթե Ռուսաստանի ղեկավարությունը կիբեռտարածության հանցագործներին հակազդելու «հարցում ավելի չակտիվանա»:
«Մենք ստեղծել ենք կոմիտե` համատեղ կոմիտե: Կարծում եմ `նրանք կհանդիպեն 16-ին: Կարծում եմ՝ մենք միասին կաշխատենք», ասել էԲայդենը: Նա չի հաղորդել առաջիկա շփումների վերաբերյալ մանրամասներ, ներառյալ տեղն ու ձևաչափը: Հարցին, թե ինչ է ակնկալում Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Տեղին չէ ասել, թե ինչ եմ հիմա ակնկալում նրանից: Բայց կտեսնենք»:




