ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը լրջորեն մտահոգված է Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանների վրա վերջերս իրականացված գրոհներով: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք մահացու զենք են օգտագործում:․․․ Սա լուրջ սպառնալիք է», ասել է նա՝ պատասխանելով հարձակումները մեկնաբանելու խնդրանքին:
Չորեքշաբթի օրը, մասնավորապես, հաղորդվեց, որ հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի Այն ալ-Ասադ ռազմակայանը, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը:
Բացի դրանից, երեքշաբթի երեկոյան Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլի միջազգային օդանավակայանը հարձակման ենթարկվեց ականազերծված անօդաչու թռչող սարքով, հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել: Այնտեղ կա ամերիկյան զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմակայան: