Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է հակաօդային լազերային զենք

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվերով ստեղծված հակաօդային պաշտպանության լազերային համակարգի փորձարկումները հաջող են անցել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է պաշտպանության գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլին:

«Ցուցադրումը հաջող ընթացավ: Սպառազինությունների գլխավոր վարչությունը հենց նոր լազերային զենքով ոչնչացրեց անօդաչու թռչող սարքը: Սա մեծ հաջողություն է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ռազմավարության իրականացման գործում, հատկապես Փարիզում 2024թ․ սպասվող Օլիմպիական խաղերի համատեքստում», գրել է նա թվիթերում: