Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գնդակոծվել է ԱՄՆ-ի զինվորականների կողմից օգտագործվող ռազմակայանը

Հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի Այն-ալ-Ասադ ռազմակայանը, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:

Դրա համաձայն՝ յոթ հրթիռ է արձակվել Այն-ալ-Ասադի ուղղությամբ, որը գտնվում է Անբար նահանգում: Դեպքի մանրամասները ճշտվում են: