Գիշերը ռումբերով մի քանի անօդաչու թռչող սարքեր հարձակում են իրականացրել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա: Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է Shafaq News լրատվական պորտալը, դիվանագիտական առաքելության անվտանգությունն ապահովելու համար նատեսված հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել թռչող սարքերի վրա:
Ըստ որոշ աղբյուրների ՝ հնարավոր չի եղել ԱԹՍ-ները խոցել, իսլ այլ աղբյուրներ հայտնում են անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: Sabereen News-ը պնդում է, որ անօդաչուներից մեկը հարվածել է ամերիկյան դեսպանատան տարածքում գտնվող ռազմական օբյեկտին: Վնասի մասին դեռ չի հաղորդվում:




