Հզոր պայթյունը և դրան հաջորդած հրդեհը ոչնչացրել են պենոպլաստի գործարանը Թաիլանդի մայրաքաղաքին հարակից Սամութպրական նահանգում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թաիլանդի լրատվական գործակալությունը, միջադեպի արդյունքում տուժել է 30 մարդ:
Գործարանի տարածքում կար վեց պահեստ, որոնցում պահվում էին 50 տոննա քիմիական նյութեր: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:50-ին, որին հաջորդել է հրդեհը, որը մի քանի կիլոմետր շառավղով վնաս է հասցրել տարբեր կառույցների:
Տարբեր աստիճանի վնաս է կրել շուրջ 300 տուն, ինչպես նաև մի քանի տրանսպորտային միջոց: Պայթյունի պատճառն անհայտ է: