Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կասպից ծովում գտնվող Բաքվի գազի արտադրման կառույցներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Լոսանջելոսաբնակ իրավապան Ռոբերտ Մարկարյանի գրառումը, –

Իրանական թելեգրամյան ալիքի հետաքրքիր գրառումը Բաքվում տեղի ունեցած պայթյունի մասին։

«Ժամեր առաջ Կասպից ծովում գտնվող Բաքվի գազի արտադրման կառույցներից մեկում հզոր պայթյուն տեղի ունեցավ:

Դեպքի պատճառը դեռ պարզ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ դա եղել է մտածված և տարածաշրջանային ուժերից մեկի կողմից ազդարարություն է եղել ուղղված Ալիևի իշխանությանը:

90-ական թվականներին էլ Ադրբեջանի նավթային կառույցներում նման դեպքեր գրանցվել են, որոնք իհարկե թաքուն են պահվել:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը տարածաշրջանի երկրների հանդեպ միանշանակ հրահրիչ ուղեգիծ է որդեգրել և իր այդ քայլերի համար անգամներ գաղտնի խողովակներով ստացել է անհրաժեշտ ազդարարությունները»:

Փաստորեն 44-օրյա պատերազմի ժամանակ մեր չարածը մեր փոխարեն հիմա անում են մեր հարևանները: