Գիշերը Գազայի հատվածում Իսրայելի կործանիչները հարվածել են պաղեստինյան արմատական Համաս շարժման զենքի արհեստանոցին և հրթիռային կայանքին ՝ ի պատասխան հրկիզման նպատակով հրեական պետության ուղղությամբ այրվող և պայթուցիկ նյութերով օդապարիկների արձակմանը: Այդ մասին այսօր հաղորդել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:
Ուրբաթ և շաբաթ օրերին սահմանամերձ շրջանների գյուղատնտեսական դաշտերում մի քանի հրդեհներ էին բռնկվել Գազայից Իսրայել պայթուցիկ օդապարիկների արձակման արդյունքում, հասցվել է վնաս: