Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհում անկայունության նոր տարածաշրջան է ուրվագծվում. Թուրքիան ևս կիզակետում է

01/07/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արաբագետ Արմեն Պետրոսյանի էջից, –

Արդեն կանխատեսելի ապագայում կրկին աշխարհում ամենաանկայուն տարածաշրջանի վերածվելու ընդգծված միտում է արձանագրվում Աֆղանստանում։ ՆԱՏՕ-ի և ամերիկյան զորքերի դուրսբեման ֆոնին թալիբների և կառավարական ուժերի միջև ակտիվացած ռազմական բախումները հիմնականում առաջինների օգտին են։ Թալիբները վերահսկողության են ձգտում հատկապես սահմանային հատվածներում և ռազմավարական նշանակության այլ շրջաններում։

Քարտեզին նայելիս՝ պարզորոշ երևում է, որ հարավասիական այս կարևոր երկրում քաոսի հրահրումը կամ առնվազն դրան անուղղակիորեն նպաստելը նաև աշխարհաքաղաքական նշանակության նոր ծրագիր կարող է լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների միջև արձանագրված լարվածության դինամիկան։ Աֆղանստանում հակամարտությունն ուղիղ սպառնալիք է Իրանին, Չինաստանին, ՀԱՊԿ գոտուն։

Բացի այդ, հաշվի առնելով պատմական «Խորասան» տարածաշրջանի նշանակությունը իսլամական ծայրահեղական խմբավորումների գաղափարախոսությունում, մեծ հավանականությամբ Աֆղանստանը կարող է կրկին վերածվել ժամանակակից ջիհադիստական պայքարի առանցքային թատերաբեմի, որի դրևորումները ևս արդեն իսկ զգացնել են տալիս «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» ակտիվացմամբ։

Վերոնշյալի համատեքստում, ինչն է ուշագրավ՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո էլ Աֆղանստանում մնալու և այդ երկրում ծավալվող գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենալու լրջագույն հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան՝ այս պահին դեռևս ձգտելով ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը։

Բացի այդ, հիմք ընդունելով թուրք-պակիստանյան սերտ հարաբերությունները և Իսամաբադի ազդեցության լծակները թալիբների վրա, կասկածից վեր է, որ Անկարայի ծրագրերն Աֆղանստանում շատ ավելի խորքային են՝ դարձյալ հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքն ու նրան հարևան տարածաշրջաններում Թուրքիայի ունեցած հավակնությունները։ Ընդ որում, չի կարելի բացառել նաև, որ «Շուշիի համաձայնագրի» ստորագրումից հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավում ևս աֆղանական գործընթացներին։

Իսկ, որ նման բազմաքայլ սցենարն(Թուրքիայի ներգրավմամբ այլ գործողություններին որոշակի նմանությամբ) Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում է, այդ մասին իր վերջին ելույթներից մեկում բաց տեքստով ուղիղ ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը՝ նշելով. «…Վերջին օրերին Շուշի գնացինք և այնտեղ մեր եղբայրների հետ կիսեցինք ազատագրման ուրախությունը: Այժմ նույն մոտեցմամբ այլ վայրերում նոր քայլեր անելու նախապատաստություն ենք տեսնում: Եթե Թուրքիան իր սահմաններից դուրս այսպիսի հզոր անվտանգային գոտի չկարողանա ձևավորել, մեր հայրենիքի մեջ մեզ ո՛չ հանգիստ կտան, ո՛չ էլ կթողնեն բարօր ապրել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Պատերազմ եւ ընտրություններ կեղծածի համար կեղծիքներով հոդված հրապարակելը խաղ ու պար է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Պատերազմ եւ ընտրություններ կեղծածի համար կեղծիքներով հոդված հրապարակելը խաղ ու պար է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական