Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1920-ականներից Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ. պատճառներից է եղել գյուղացիների իրավունքները որոշումների հիմքում չդնելը

01/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանային վեճերում նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ:

Մասնավորապես, Խորհրդային Հայաստանի ոչ հետևողականության արդյունքում Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարվող ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) 1927թ. հունվարի 11-ին ճանաչվեց ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի տարածքը (4.000 դեսյատին)` ՀԽՍՀ Դիլիջանի մաս: Ընդ որում, Անդրկենտգործկոմի կազմում գտնվող գավառների հողային վեճերը որոշող հանձնաժողովի 1923 թ. ապրիլի 28-ին որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանում գտնվող 5.000 դեսյատին հողատարածքը Դիլիջանի գավառից հանձնվեց Ղազախի գավառին: Բայց հետագայում ադրբեջանական ներկայացուցիչները, ահաբեկելով անտառապետին, խախտել էին 1923 թ. որոշումը և գրավել շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ ամբողջը հասցնելով 11.800 դեսյատինի:

Հայաստանի ու հատկապես գյուղերի բնակչության համար այս անհաջող լուծման արդյունքում ՀԽՍՀ մաս կազմող Բաշքենդ (հետագայում հայկական անվանումը՝ Արծվաշեն) գյուղը հայտնվում էր Ղազախի գավառում. որոշվեց առանձնացնել մի հողաշերտ` ամառային արոտավայր, որը տարածքային առումով գյուղը կկապեր Դիլիջանի հետ: Սա ամեն դեպքում կարևոր էր հենց Բաշքենդի հայկական բնակչության իրավունքների տեսանկյունից:

Վերջնական արդյունքում ՝ Անդրկովկասյան կենտրոնական գործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում որոշվեց հաստատել 1927 թ. հունվարի 11-ի համաձայնությունը և Բաշքենդը կապել ՀԽՍՀ-ի հետ նեղ հողաշերտով:

Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ-Այրումի անտառային շրջաններում տեղադրվեց սահմանային 45 տեղանշան 40 կմ երկարության վրա:

Պատրաստվել էր նախագիծ` Բաշքենդ գյուղը հարակից տարածքներով ՀԽՍՀ-ին միացնելու համար: Հետազոտվել էր գյուղի և Շինիխ-Այրումի հողօգտագործման դրությունը, տեղում ուսումնասիրվել և պլանի մեջ էր ներառվել վիճելի 4.844 հեկտար տարածք:

Կենտգործկոմի որոշմամբ նախատեսվում էր նաև Շինիխ-Այրումի շրջանի հողերից օգտագործման համար մի մաս հատկացնել Բաշքենդ գյուղի բնակիչներին: Սակայն Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. հուլիսի 20-ի նիստի որոշմամբ, պատճառաբանելով հողերի սակավությունը, մերժվեց յուրաքանչյուր շնչին գոնե 0,75 հեկտար տարածք տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին հետագայում Ադրբեջանի կազմում (առանձին է Արծվաշենի ու գյուղի բնակչության իրավունքների ոտնահարումների պատմությունը):

Ընդ որում, ադրբեջանական իշխանությունները բնակչության իրենց հատվածին հրահրում էին մտացածին բողոքներ գրել ՀԽՍՀ դեմ ու դրանով ավելի էին հրահրում խնդիրներ: Սովորաբար սեպաձև խրվելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ գյուղերը, սովորության համաձայն, հետագայում հայկական գյուղերի հաշվին ընդլայնվելու փորձեր էին սկսում:

1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրավունքները, գյուղացիների իրավունքները չեն դրվել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերվել հետևողականություն:

Հաշվի չի առնվել, որ ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը: Իհարկե, դա հաշվի չի առել նաև խորհրդային ղեկավարությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. պատասխանում է Բեգլարյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. պատասխանում է Բեգլարյանը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական