ՉԺՀ-ն հաջողությամբ հասել է դարի առաջին նպատակին`վերացնել բացարձակ աղքատությունը և կառուցել միջին բարեկեցության հասարակություն: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ կազմակերպված արարողության ժամանակ:
«Սա նշանակում է, որ մենք լուծել ենք Չինաստանում բացարձակ աղքատությունը վերացնելու պատմական խնդիրը: Եվ հիմա մենք վստահ քայլերով գնում ենք դեպի դարի երկրորդ նպատակը ՝ բոլոր առումներով Չինաստանը վերածել մեծ, ժամանակակից սոցիալիստական պետության», ասել է նա Տիանանմեն հրապարակում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: