Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սի Ցզինպին․ Չինաստանի բանակը պետք է դառնա աշխարհում ամենաուժեղներից մեկը

Չինաստանի իշխանությունները պետք է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը վերածեն աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից մեկի՝ ՉԺՀ ազգային շահերի պաշտպանման համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 100-ամյակի առթիվ կազմակերպված արարողության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բանակը պետք է դառնա համաշխարհային կարգի զինված ուժ` էլ ավելի բարձր կարողություններով, որպեսզի կարողանա հուսալիորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու զարգացման շահերը», ասել է պետության ղեկավարը:

2015-ի վերջերին Չինաստանի իշխանությունները սկսեցին զինված ուժերի զանգվածային բարեփոխում, որը տեղական և օտարերկրյա շատ փորձագետներ անվանեցին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի պատմության մեջ «առավել արմատական»: