Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Լավրով. Ռազմավարական կայունության հարցով Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումը նախատեսված է մինչև հուլիսի կեսերը

Ռազմավարական կայունության խնդիրները քննարկելու համար Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև հուլիսի կեսերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Առաջիկա օրերին, հուսով եմ՝ մինչև հուլիսի կեսերը, նախատեսում ենք պատվիրակությունների հանդիպում, որոնք պետք է քննարկեն [Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների] նախագահների առաջադրած խնդիրները ռազմավարական կայունության, զենքի վերահսկման, սպառազինության սահմանափակման ոլորտում», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լավրովի խոսքերով, զրույցը կսկսվի կողմերից յուրաքանչյուրի կողմից այդպիսի բանակցությունների թեմայի և բովանդակության վերաբերյալ իրենց տեսլականի ներկայացմամբ: «Նման նախնական խորհրդատվությունների արդյունքը կարող է լինել միայն համաձայնությունը, որը համապատասխանում է երկու կողմերին», ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: