Ամերիկացի փորձագետները մշակել են պաշտպանիչ դիմակ, որի միջոցով հնարավոր է պարզել ՝ արդյոք այն կրող անձը վարակված է կորոնավիրուսով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է երկուշաբթի օրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում հրապարակված հոդվածում:
Դիմակին ամրացվող փոքր ցուցիչը արդյունք է տալիս դիմակը մոտ մեկուկես ժամ կրելուց հետո: Այն կարող է միացվել այնպես, որ տվյալները տեսանելի չլինեն շրջապատի մարդկանց համար: Այս հնարավորությունը տրամադրվում է գաղտնիության նպատակներով:
Հրապարակման մեջ նշվում է, որ այս տեսակի ցուցիչների մշակումը սկվել է մի քանի տարի առաջ: Դրանք նախկինում օգտագործվել են Էբոլա և Զիկա վիրուսներով վարակվածությունը հայտնաբերելու համար:







