Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սիրիայում գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը․ SANA

Հրթիռահարվածների է ենթարկվել Սիրիայի հյուսիս-արևելքի Դեր Զոր նահանգում գտնվող Էլ Օմար նավթակիր տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանը: Այս մասին տեղեկացրել է SANA գործակալությունը:

«Հրթիռները արձակվել են Դեր Զորի արվարձանի շրջանում գտնվող Էլ Օմար նավթահանքին հարող ամերիկյան կայանի ուղղությամբ», ասված է հայտարարության մեջ: