Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայաստանի ժողովուրդը կապրի Թուրքիայում. Զախար Պրիլեպինը՝ Փաշինյանի հաղթանակի մասին

Ռուս գրող, լրագրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինը զարմացել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին քվեարկել է Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին, որի ղեկավարության տակ պարտվել է պատերազմում:

Նա հիշեցրել է, թե ինչպես էին Հայաստանում այդ պատերազմի առաջին օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջում զորք մտցնել, և երախտագիտություն է հայտնել ռուսական պետության ղեկավարին` դա չանելու համար:

«Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը: Նա, ի վերջո, կապրի Թուրքիայում, բայց չես կարող արգելել նրան՝ ցանկանալ: Դրա վրա պետք չէ ծախսել ռուս զինվորի ոչ մի կյանք: Յուրաքանչյուր ոք ընտրում է իր համար: Տերն առատաձեռն է», – գրել է նա: