Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լավրով. Արևմուտքը հասկացնում է, որ կստիպի Ռուսաստանին և Չինաստանին հետևել իր սահմանած ուղեգծին

Արևմուտքը ցանկանում է մնացած երկրներին հասկացնել, որ ինքը գործելու է միջազգային հարցերում այնպես, ինչպես հարմար է գտնում, ասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը երկուշաբթի լույս է տեսել «Կոմերսանտ» թերթում և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում:

Լավրովը նշել է, որ ՌԴ-ԱՄՆ գագաթաժողովի նախօրեին իրականացված «հանդիպումները մանրակրկիրտ կերպով պատրաստվել էին այնպես, որ այլևս կասկած չմնաց. Արևմուտքը ցանկանում էր, որ բոլորի համար պարզ լինի՝ ինքն ավելի քան երբևէ միավորված է և կկատարի միայն այն, ինչը ճիշտ է համարում միջազգային հարցերում, իսկ մյուսներին՝ առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին կստիպի հետևել իր սահմանած ուղեգծին», ասվում է հոդվածում: