Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամ ալիքից
Օրերս գրեց ինձ համալսարանական հին ծանոթս: Իհարկե, նա ինձ հենց այնպես չէր հիշել, երեք տարի չէր գրել:
Ողջույնի խոսքերից հետո ծանոթս անցավ հայաստանցիներից շատերի համար «սովորություն» դարձած բողոքներին, թե բա հոգնել են այստեղ ապրելուց, ոչ մի հեռանկար չկա, իսկ հիմա էլ գումարվել է անվտանգության պակասի խնդիրը:
Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր լսել այս բողոքները մի մարդուց, ով 2018-ին փրփրակալած բերանով ապացուցում էր ինձ, որ «Նիկոլը վարչապետ, և վե՛րջ», իսկ 2021-ին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ակտիվորեն քարոզչություն էր իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:
Ներկայացնում եմ մեկ հատված մեր զվարճալի նամակագրությունից։
Ես. «Ինչո՞ւ ես դժգոհ։ Չէ՞ որ դուք հաղթել եք։ Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները խորհրդարանում մեծամասնություն են ներկայացնում, նախկինները մնացել են որպես բեմանկար (դեկորացիա)»:
Ծանոթս․ «Այո, գլխավորն այն է, որ նախկինները չեն վերադարձել, հիմա կաելի է և հեռանալ այստեղից»:
Ես. «Ինչպե՞ս թե հեռանալ, ու՞ր գնալ, չէ որ դուք հաղթե՛լ եք»:
Ծանոթս. «Այո՛, հաղթել ենք, բայց ի՞նչ անել այստեղ։ Այստեղ նույնիսկ ապրելն է վտանգավոր դարձել, էլ չեմ խոսում զարգացման մասին»:
Արդյունքում, վաղեմի ծանոթս խնդրեց օգնել Կանադա կամ ԱՄՆ տեղափոխվելու հարցում: Ըստ ամենայնի, նա կարծում էր, որ եթե ես ստիպված ապրում եմ Հայաստանից դուրս, ապա ավելի լավ եմ տեղեկացված այդ երկրներ ներգաղթելու հնարավորությունների մասին: Իհարկե, ես չէի կարող մերժել օգնել ծանոթիս, ով բերել էր Նիկոլ Փաշինյանին իշխանության և այս տարի էլ օգնեց իրեն վերընտրվել:
Ես նրան միանգամից երկու հասցե ուղարկեցի. Մեկը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կայքն էր, իսկ մյուսը` Ադրբեջանի դեսպանատան և հաջողություն մաղթեցի նրան:
Telegram ալիք ՝ @andranik_official
Թարգմ․՝ Զ․Մ․
28.06.21





