Տնտեսագետ Հրայր Կոմենդատյանի ՖԲ էջից, –
Առավոտ լուսո Արարատյան դաշտի աշխատավորները փակել են ինչ որ ներպետական ճանապարհ ու հիստերիկ ղալմաղալով փորձում էին ջրի հարց լուծել։Դէ ընդդիմադիր զանազան գործիչների ստվերներն էլ ինչ ապուշ կատակ ու լուտանք չթողեցին,որ դրանցով աշխատավորի օրը չդառնացնեն։Օրվա ամբողջ ներկապնակը ջրի գույն էր։Դէ ջուր ոնց լինի կտան,բայց մի քանի կարեվոր հարցեր էլ իրենց պատասխանին են սպասում։
1.Կա արդյոք երկրում ջրային ռեսուրսների պլանավորման գիտակիրառական փորձով օժտված պետական մարմին?:
2.Գյուղատնտեսության զարգացման արդի վիճակում որքանով է նպատակահարմար կտրտված,փոքր չափերի հողակտորների վրա արտադրություն կազմակերպելը?:
3.Գյուղատնտեսական ապահովագրման դեպքում արդյոք կլիներ ընդվզման համայնքային սույն բոցը։
4.գյուղնախարարություն կործանած, վերջացրած իշխանությունը ինչ է ձեռնարկում?
Հարցերի զգալի մասի պատասխանները կանխատեսելով ավելացնում եմ մի կարեվոր բաղադրիչ։Երկրում զանազան գունավորումով կեղծ պայքար է բեմադրվում սեվ, սպիտակ,հին,նոր,արդար,թալանչի պիտակներով,բայց էականը դա դասակարգային բաղադրիչն է։Միայն ամեն ինչին խորապես հասու մարդիկ կնկատեն,որ գյուղատնտեսության մեջ սկսվելու է ունեզրկման եվ հարկադիր հողավաճառքի դարաշրջանը,որը սարերի ետևում չէ։Ընդամենը ուշադիր ուսումնասիրեք նոր իշխանության մեջ սողոսկած մի քանիսի գույքի եվ ֆինանսական միջոցների հայտարարագրերը։Իսկ ջուր կլինի,բայց խոշոր ագրոկոմբինատների համար,այլ ոչ թէ ասֆալտի վրա ոստիկանի կողմից քշվող գյուղացիների։