Շաբաթ, 25 Հուլիս, 2026

5,1 մագնիտուդ երկրաշարժ Աֆղանստանում

Ուրբաթ վաղ առավոտյան Քաբուլում և Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Աֆղանստանի աղետների օգնության ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հինդուկուշ լեռնային համակարգում, օջախը եղել է 18,6 կմ խորության վրա:

Մայրաքաղաքից բացի սեյսմիկ ցնցումներ են զգացվել Փարվան նահանգի Չարիքար կենտրոնում, ինչպես նաև մի քանի այլ քաղաքներում: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: