Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թրամփը գտնում է, որ Չինաստանը ոչնչացրել է լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման ապացույցները

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանի իշխանություններն արդեն ոչնչացրել են Ուհանի լաբորատորիայից նոր կորոնավիրուսի տարածման ենթադրյալ ապացույցները: Այս հայտարարությունն ամերիկացի նախկին ղեկավարն արել է Fox News-ին տված հարցազրույցում:

Հարցին, արդյոք ինքը կարծում է, որ վիրուսի ծագումը պարզելու հետաքննությունը հաջող կլինի, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, քանի որ Չինաստանը հավանաբար արդեն ազատվել է բազմաթիվ ապացույցներից: Հիմա շատ ուշ է: Ինչպես կարծում եմ, ապացույցներին լուրջ վնաս է հասցվել»:

Այժմ, ըստ հանրապետականի, ԱՄՆ-ում ժողովրդականություն է վայելում չինական լաբորատորիայից վիրուսի տարածման վարկածը: «Այժմ դա Ամերիկայում և, հնարավոր է, աշխարհում գլխավոր թեման է», ասել է նա: