Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման ժամկետները չեն փոխվի․ Փսակի

Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս կբերվեն նախատեսված ժամկետում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի ճեպազրույցում: Նրան հարցրել են, արդյոք ակնկալվում է, որ Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման ժամկետները կփոխվեն այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 25-ին Վաշինգտոնում կհանդիպի իր աֆղան գործընկեր Աշրաֆ Գանիի և Ազգային հաշտեցման Գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահի հետ:

«Մինչև սեպտեմբեր դուրսբերման ժամկետների փոփոխություն չի ակնկալվում: Ժամկետները, իհարկե, վերահսկվում են մեր Պաշտպանության նախարարության կողմից», ասել է Փսակին: