Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Զախարովան մեկնաբանել է ավիակիր փորձարկելու համար օվկիանոսում ռումբ պայթեցնելու ԱՄՆ որոշումը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մատնանշել է Ջերալդ Ֆորդ ավիակիրը փորձարկելու համար ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Ատլանտյան օվկիանոսում ստորջրյա ռումբ գործարկելու որոշման՝ կլիմայի դոկտրինի հետ անհամապատասխանությունը:

Այս առնչությամբ Զախարովան հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն ավելի կայուն ապագա ապահովելու և ամբողջ մարդկությանը սպառնացող կլիմայական ճգնաժամը հաղթահարելու նպատակով այս տասնամյակում որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին: