Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թիվ 9/21 ընտրատեղամասը փակելուց հետո ներխուժեց Դանիել Իոաննիսյանը. Նա պոկեց կապարակնիքը. hանձնաժողովի նախագահ

20/06/2021
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թիվ 9/21 ընտրական տեղամասը փակելուց հետո ներխուժեց Դանիել Իոաննիսյանը մի քանի հոգու հետ եւ սկսեց լրատվականների հետ ասուլիս անցկացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Թովմասյանը՝ ներկայացնելու այստեղ տեղի ունեցած միջադեպը:

«Ես էլ ասացի, որ հիմա դրա ժամանակը չի, մենք պետք է սկսենք աշխատել: Հետո ինքն ասաց, որ քվեատուփի կապարակնիքը լավ չեք փակել: Հանեց, նորից կպցրեց, նորից մտցրեց շատ ուժեղ: Դիմեցինք հանձնաժողովի անդամներին, որպեսզի տեղամասից հետացնենք պարոն Իոաննիսյանին: Ոստիկանությունը հանեց նրան»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ մինչեւ պոկելը նորմալ կապարակնքված է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ քվեարկության ավարտի ազդարարումից հետո 9/21 տեղամասում ձայների հաշվարկը ժամանակին չի սկսվել, քանի որ իշխանության մի խումբ համակիրներ մնացել են ընտրատեղամասում և հանձնաժողովի անդամների պնդմամբ խոչընդոտել իրենց աշխատանքը: Ներսում լարված իրավիճակ է առաջացել:

Նրանց փոխանցմամբ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը պոկել է քվեատուփի կապարակնիքը, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի անդամները հորդորել են Իոաննիսյանին լքել տարածքը, բայց վերջինս չի ենթարկվել նրանց:

9/21 տեղամաս են հրավիրվել ոստիկաններ, որոնք արձանագրություն են կազմել դեպքի առթիվ: Միջադեպի ժամանակ հնչել են վիրավորանքներ: Ներկա երիտասարդ կանանցից մեկն Իոաննիսյանին անվանեց բոմժ, պուտանկա, գոմիկ:

Այստեղ են ժամանել կարմիր բերետավորներ:

Այս առնչությամբ գրառում է արել ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա մասնավորապես, նշել է. «9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։

Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՜ փակ լինի և թե՜ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։

ՏԸՀ նախագահը պատռեց (ոչ թե բացեց, այլ պատռեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։

Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։

Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. Երեւանում ցուցանիշը 51,55 տոկոս է

Հաջորդ գրառումը

Ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական