Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՀԿ-ն ակնկալում է, որ Գվինեան հունիսի 19-ին կհայտարարի Էբոլայի բռնկման ավարտի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ակնկալում է, որ Գվինեան շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, կհայտարարի էբոլայի բռնկման ավարտի մասին: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարը շնորհավորել է Գվինեային այս հարցում հաջողության առթիվ՝ նշելով առողջապահական աշխատողների մեծ ներդրումը վտանգավոր հիվանդության դեմ պայքարում: