Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Նախագահ Բայդենը Պուտինին մարտահրավեր է նետել մարդու իրավունքների հարցերի շուրջ»․ Սալիվան

ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գագաթաժողովի ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ խոսելիս բարձրաձայնել է մարդու իրավունքների հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահ Բայդենը Պուտինին ուղղակիորեն մարտահրավեր է նետել մարդու իրավունքների մի շարք հարցերի շուրջ: Դա վերաբերում է այդ թվում Ալեքսեյ Նավալնիի անարդար կալանավորմանը և «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը խոչընդոտելու փորձերին», ասել է խորհրդականը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը «հստակ սահմաններ» է դրել կիբեռտարածքում Մոսկվայի գործողությունների համար: