Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Ժնևում իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններում թշնամանք չի եղել:
«Ընդհանուր գնահատականը. ես կարծում եմ, որ թշնամանք չի եղել: Ընդհակառակը, մեր հանդիպումը, իհարկե, տեղի ունեցավ սկզբունքային ձևով: Մեր գնահատականները տարբերվում են շատ կետերի առումով: Այնուամենայնիվ, իմ կարծիքով, երկու կողմերն էլ ցանկություն հայտնեցին հասկանալ միմյանց և փնտրել իրենց դիրքորոշումները մերձեցնելու ուղիներ: Զրույցը շատ կառուցողական էր», ասել է ՌԴ առաջնորդը ռուս-ամերիկյան գագաթաժողովի ավարտին։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, առաջնորդների հանդիպումը տևել է մոտ 3,5 ժամ: