Ռուսաստանի հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի համար առաջնահերթ նշանակություն ունեն, չորեքշաբթի CNN-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարցազրույցը տվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցություններին ընդառաջ։
«ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները գերակայություն են: ՆԱՏՕ-ն հավատում է Ռուսաստանի հետ երկկողմանի մոտեցմանը, և Բայդեն-Պուտին հանդիպումը համահունչ է այս մոտեցմանը: Մենք պետք է ուժեղ լինենք պաշտպանության առումով, և միևնույն ժամանակ, մեզ պետք է երկխոսություն Ռուսաստանի հետ: Ռուսաստանը մեր հարևանն է, մենք պետք է խոսենք նրանց հետ: Նույնիսկ եթե տեսանելի ապագայում չենք նկատում հարաբերությունների բարելավման հնարավորություն, մենք պետք է պահպանենք այս ոչ պարզ հարաբերությունները», ասել է նա: