Անցյալ շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք և ավելի քան 72 հազար մահ: Նախորդ յոթ օրվա համեմատ, դեպքերը նվազել են 12%-ով, մահացությունը`2%-ով, երեկոյան հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Նշվում է, որ Հնդկաստանում մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակվածներն են հայտնաբերվել՝ ավելի քան 630 հազար։ Անցյալ շաբաթ ԱՀԿ վեց շրջաններից հինգում դեպքերը նվազել են, ներառյալ Հարավարևելյան Ասիան (27%) և Եվրոպան (13%), սակայն աճ է գրանցվել Աֆրիկայում (44%):