Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պորտուգալիան հանդիպման վերջանամասում 3 գնդակ ուղարկեց Հունգարիայի դարպասը

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի F խմբի առաջին խաղում Հունգարիայի ընտրանին մրցում էր Պորտուգալիայի հավաքականի հետ։

Հունգարիան արժանի դիմադրողականություն ցույց տվեց, սակայն խաղավերջի 5 րոպեների ընթացքում պորտուգալացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Պետեր Գուլաշչիի դարպասը։

Աչքի ընկավ Ռաֆայել Գերեիրոն` 84-րդ րոպեին, իսկ ռեկորդակիր Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ` 87 և 92-րդ րոպեներին։

Ի դեպ, Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցում է 5 անընդմեջ Եվրոպայի առաջնություններին։

Այսպիսով, Պորտուգալիան վաստակում է 3 միավոր։ Հաջորդ խաղում Ֆերնանդո Սանտոշի սաները կմրցեն Գերմանիայի, իսկ Հունգարիան Ֆրանսիայի հետ։