Հունիսի 14-ին, ժամը 20։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 21։22-ին։