Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել Ադրբեջանի կողմից օկուպացված և այդ երկրին ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների կողնից հանձնված տարածքներում ականադաշտերի խնդիրը:
«Մենք կապ կհաստատենք բոլոր կողմերի հետ, հատկապես` նրանց, ովքեր ներգրավված են ականների և չպայթած զինամթերքի թեմայում: Կոչ ենք անում աջակցել շուտափույթ ականազերծման գործընթացին», – ասել է Թուրքիայի ղեկավարը։Ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում պետության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կլինի նաև Շուշի քաղաք:
«Եղբորս՝ Իլհամ Ալիեւի հետ մենք հանդիպելու ենք Շուշա քաղաքում և պայմանագիր ենք ստորագրելու: Սա լայնածավալ փաստաթուղթ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,- ասել է Էրդողանը: