Այսօր Թեհրան է ժամանել ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի իններորդ խմբաքանակը, հայտնում է ISNA գործակալությունը: Այս անգամ հանրապետություն է առաքվել ռուսական պատվաստանյութի 100 հազար չափաբաժին:
Սպուտնիկ V-ի առաջին խմբաքանակը Թեհրան էր ժամանել փետրվարի 4-ին, իսկ փետրվարի 9-ին Իրանը սկսել էր բնակչության անվճար կամավոր պատվաստումները կորոնավիրուսի դեմ՝ օգտագործելով ռուսական պատրաստուկը:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի առողջապահական համակարգը շուտով կունենա իրանական երկու պատվաստանյութ՝ «Պաստուր» և «Բարաքյաթ»: «Դրանից հետո պատվաստումների ծրագիրը Իրանում կտրուկ կընդլայնվի», հավելել է նա: