Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ են. բոլոր քաղաքական ուժերը դա պետք է բացառեն. ՄԻՊ

09/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

Այսպես շարունակել չի՛ կարելի: 

Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար:

ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:

Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր:

Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը:

Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել:

Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման:

Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար:

Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն»,- գրել է Թաթոյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերությունից վերադարձած պատերազմի մասնակիցը դիտողություն է անում Փաշինյանին

Հաջորդ գրառումը

Աղմկահարույց նշանակում. նոր պաշտոնյաները նախընտրական փուլում անելիք ունեն․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը. Արշավիր Ղարամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական