Ամերիկյան վարչակազմը գիտակցում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ավարտն արդեն փաստորեն իրականություն է, հետևաբար երկիրն այժմ կենտրոնանում է այն հարցի վրա, թե ինչպես աջակցել ստեղծված իրավիճակում Ուկրաինայի և մի շարք այլ շահագրգիռ պետությունների, ներառյալ ԱՄՆ-ի շահերին:
Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեի լսումների ժամանակ: Բլինկենը նշել է, որ մտադրություն կա կոնկրետ միջոցներ որոնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտի «բացասական» հետևանքները նվազեցնելու համար, հայտնում է «Ռոյթերս»-ը: