Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Քաղաքացիների հետ զրուցելիս Մակրոնին ապտակել են

Երկու հոգու բերման են ենթարկել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտում հանդիպման մասնակիցներից մեկը հարվածել է նրա դեմքին: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է BFM հեռուստաալիքը:

Ուղևորության ժամանակ Մակրոնը մոտեցել է ցածր ցանկապատի հետևում կանգնած տեղի բնակիչների ամբոխին և սկսել է նրանց հետ ինչ-որ բանի մասին խոսել: Մի տղամարդ ինչ-որ բան է պատասխանել և ուժեղ հարվածել նրա դեմքին: Պահակները արագ արձագանքել են ՝ հետ մղելով պետության ղեկավարին և հարձակվողին գետնին տապալելով:

Այսօր Ֆրանսիայի նախագահը մեկնել էր Դրոմ՝ հյուրանոցային և ռեստորանային արդյունաբերությանը աջակցություն հայտնելու համար: