Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լավրովը կարող է մասնակցել Ժնևի ռուս-ամերիկյան գագաթաժողովին․ ՌԴ ԱԳՆ-ն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել հունիսի 16-ին Ժնևում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթաժողովին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Բայց ձևաչափը և կազմը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չեն», հավելել է փոխնախարարը և նշել, որ իրականացվում է նաև նախագահների օրակարգի և հանդիպման վայրի համաձայնեցման գործընթաց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կմիանա Ժնևում ամերիկյան պատվիրակությանը: