Arctic Challenge միջազգային մարտական զորավարժություններ հակասում են Արկտիկայի տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, ասվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության կողմից Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցի դիվանագետները ԱՄՆ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները սադրիչ են անվանել: Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը նշել է, որ զորավարժությունները «չեն օգնում ամրապնդել վստահությունը Եվրոպայում»:
Զորավարժությունների խնդիրն է օդային տարածքում համատեղ գործողությունների մշակումը:
Arctic Challenge զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ և ամենախոշորներից են Եվրոպայում։ Առաջին անգամ դրանք տեղի են ունեցել 2013 թվականին: