Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է չպատվաստվածների համար կորոնավիրուսի նոր շտամների վտանգի մասին

Նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում վեցերորդ շաբաթն անընդմեջ նվազում է, իսկ մահացությունը նվազում է հինգերորդ շաբաթն անընդմեջ, երկուշաբթի օրը Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«[Կորոնավիրուսի] մտահոգիչ տարբերակների գլոբալ փոխանցման պայմաննելում, ներառյալ Դելտա (հնդկական շտամ) տարբերակի, սահմանափակումների շատ արագ վերացումը կարող է աղետալի լինել նրանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել», ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը աշխարհում պատվաստանյութերի հասանելիության հավասարության պակասը որակել է որպես «սպառնալիք բոլոր ազգերի համար»: Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրներին այս պահի դրությամբ բաժին է ընկնում կիրառված պատվաստանյութերի բոլոր չափաբաժինների 44%-ը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ դրանց ընդամենը 0,4%-ը: