Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկուներով, մյուս կողմում ժողովուրդ եւ առողջ քաղաքական ուժեր. Սերժ Սարգսյան

07/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը պետք է լիներ իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դա ճիշտ է, ես եմ առաջարկել եւ իմ այդ քայլով եւս մեկ անգամ ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի ցուցակը: Ուրեմն ամեն տեղը ինքը պետք է լինի առաջինը, պետք է առջեւից գնա, պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, իմ հնարավորություններով եւ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքից, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ քարոզարշավը մեկնարկում է ոչ սովորական պայմաններում. «Ինչպես գիտեք այս ընտրությունները մեր երազանքը չէին, մեզ պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին եւ մենք ընդունեցինք մարտահրավերը եւ պատրաստ ենք այս կռիվը, կամ ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը ցավոք, չհեռացավ եւ ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնող ժողովրդին նոր ցնցումների տանելու ճանապարհը, որին մենք ի սկզբանե դեմ էինք: ՀՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցության ձեւավորած դաշինքը իր օրինակով է ժողովորիդն ցույց տալիս հանուն նպատակների փոխզիջումների գնալու  եւ միասին աշխատելու անհրաժեշտությունը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նրա ներկայացմամբ, գալիք 2 շաբաթում իրենց դաշինքի թեկնածուները իրենց հետ միասին կշրջեն բոլոր մարզերով եւ կներկայանան ժողովրդի դատին. «Մենք վճռական ենք տրամադրված, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք եւ պատիվ այս կապիտուլյանտների իշխանությունից երկիրը մաքրելու համար:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ  ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջեւ է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու եւ չկորցնելու միջեւ է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու եւս մեկ կամ նույսնիկ վերջին շանս ստանալու համար է: Ես չեմ ուզում, որ իմ թոռները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները որպես կորուսյալ հայրենիքի եւս մի հատված մի մասին պատմող հուշ»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

news.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նիկոլ դավաճան» գոչող կինը բերման է ենթարկվել

Հաջորդ գրառումը

Բայդենն ու Զելենսկին այսօր հեռախոսազրույց կունենան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդենն ու Զելենսկին այսօր հեռախոսազրույց կունենան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական