Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Շառլ Միշելը Պուտինի հետ քննարկել է պատվաստանյութերի մատչելիության ապահովումը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել, մասնավորապես, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը և արդյունավետ պատվաստանյութերի առկայության ապահովումը: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Twitter-ում:

«Համաճարակի դեմ պայքարը և արդյունավետ պատվաստանյութերը բոլորին հասանելի դարձնելը մեր նպատակն է», – գրել է նա:

Twitter-ում նա նաև նշել է, որ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների անկման միտումը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի կործանիչ պահվածքը: