Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է, թե ինչո՞ւ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Փաշինյանի բանավեճի առաջարկը

«Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց` ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ, ցանկացած զինատեսակով: Այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ: Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել»,- ասել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ դա ոչ թե իր խոսքն է, այլ Փաշինյանի:

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ ասված 2009 թ-ին, որ առաջին նախագահը մի վատ «խասյաթ» ունի՝ վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս: