Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ

«Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին:

Հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը»: