Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բայդենը մտադիր է հանել Չինաստանը համաշխարհային առևտրի կանոնների մշակման գործընթացից

ԱՄՆ-ը և Եվրոպան, ոչ թե Չինաստանը, պետք է կանոններ ստեղծեն գլոբալ առևտրի ու տեխնոլոգիայի համար: Այս մասին ասվում է ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենի՝ Washington Post-ում հրապարակված հոդվածում:

Հոդվածը նվիրված է Բայդենի առաջիկա եվրոպական շրջագայությանը։ Ըստ Բայդենի, ուղևորությունը նպատակ ունի ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու և սպառնալիքներ զսպելու ունակությունը:

«Անկախ նրանից, արդյոք դա պայքար է համաճարակի դեմ, սրվող կլիմայական ճգնաժամի լուծում, թե Ռուսաստանի ու Չինաստանի վնասակար գործունեության հակազդեցություն, ԱՄՆ-ը պետք է աշխարհը ղեկավարի ուժի դիրքերից», ասել է Բայդենը: Եվ նախագահ Պուտինը գիտի, որ ես չեմ հապաղի պատասխանել ապագա վնասակար գործողություններին, նշել է նա իր հոդվածում։