Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ՝ վերջինիս կառուցողական մոտեցման դեպքում

Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների ստորագրած համագործակցության հայտարարության մեջ անդրադարձ կա նաև տարածաշրջանային խնդիրներում Թուրքիայի հետ համագործակցությանը:

62 կետանոց հայտարարության` «Միջազգային թեմաների շուրջ համագործակցության» բաժնում անդրադարձ է կատարվել արևելյան Միջերկրածովում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանային խնդիրների հարցում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներին:

Ընդգծվել է, որ այդ համագործակցությունը կարող է կայանալ, եթե Թուրքիան կառուցողական ներդրում ունենա այդ հարցերի կարգավորման մեջ: Երկու երկրներն էլ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ կառուցողական մթնոլորտում ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ:

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Լիբիայի ու Մերձավոր Արևելքի այլ հակամարտություններին, որոնցում այս կամ այն կերպ ներքաշված է Թուրքիան:

Տես նաև՝ Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից և Հայոց ցեղասպանությունից