Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թեհրանի նավթի վերամշակման գործարանում հրդեհը տեղայնացվել է

Թեհրանի նավթի վերամշակման գործարանի հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, հինգշաբթի օրը հայտարարել է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Հաֆային:

«Մեկ-երկու ժամվա ընթացքում կրակն ամբողջությամբ կմարվի», նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Թեհրանի վերամշակման գործարանում խոշոր հրդեհը բռնկվել էր չորեքշաբթի երեկոյան: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ: Ավելի վաղ Հաֆային հայտնել էր, որ հրդեհից տուժել է ընդամենը մեկ բաք ՝ 20 հազար բարել տարողությամբ:

Հաղորդվում է, որ «վերամշակման գործարանի ոչ մի այլ օբյեկտ չի վնասվել»: