Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ջոնսոնն ու Ստոլտենբերգը Մինսկին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բելառուսական իշխանություններին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին և տրամադրել իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի՝ Մինսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու դեպքի ամբողջական բացատրությունը: Այս մասին ասվում է Լոնդոնում ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ ունեցած բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Նրանք դատապարտեցին Բելառուսի կողմից վերջերս ձեռնարկված գործողությունները Ռոման Պրոտասևիչին և Սոֆիա Սապեգային ձերբակալելու հարցում: Նրանք համաձայնեցին, որ բելառուսական ռեժիմը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և լիարժեք բացատրություն տա կատարվածի մասին», ասվում է հաղորդագրության մեջ:

Ջոնսոնը և Ստոլտենբերգը քննարկել են նաև «ՆԱՏՕ-ի վրա ազդող մի շարք հարցեր, այդ թվում ՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը»: «Նրանք պայմանավորվել են Աֆղանստանին երկարաժամկետ խաղաղ և ժողովրդավարական ապագա տրամադրելու անհրաժեշտության մասին», ասվում է տեքստում: