Տեղեկատվությունն այն մասին, որ Դանիայի հատուկ ծառայությունները Միացյալ Նահանգների հետ համատեղ իրականացրել են եվրոպացի քաղաքական գործիչների վերահսկողություն, միայն «սառցալեռան գագաթն է», այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի «Սոլովյով լայվ» ալիքի եթերում:
«Կարծում եմ, որ դա միայն սառցալեռան գագաթն է, իրականում իրավիճակը շատ ավելի սարսափելի է հենց ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար», ասել է նա:
Զախարովան նշել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները դիտավորյալ փորձում են չխոսել այս պատմության մասին: «Շատ անհարմար է ստացվում, բայց ճշմարտությունը շատ ավելի վատն է, քան այն, ինչ այժմ եզակիորեն հայտնվում է լրատվամիջոցներում: Կարծում եմ, որ նրանք նույնիսկ չեն կռահում, թե ինչ է կատարվում իրենց տարածքում», ասել է դիվանագետը: